
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետ ներկայացրել է կառավարության նոր կազմը: Ըստ թեկնածուի` նոր կառավարությունում կլինի երկու նոր դեմք:
Ղարիբաշվիլիի որոշմամբ, Վրաստանի պաշտպանության նախարարությունը կղեկավարի գործող փոխնախարար Ջուանշեր Բուրճուլաձեն: Կփոխվի նաև տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը: Այս պաշտոնում Մայա Ցքիտիշվիլիին կփոխարինի գործող փոխնախարար Իրակլի Քարսելաձեն:
Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ` նախարարների կաբինետի նորացված կազմը խորհրդարանին արդեն ներկայացվել է:
Խորհրդարանը Վրաստանի նոր կառավարության լսումները կանցկացնի շաբաթ և կիրակի օրերին, իսկ քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի: