
Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության դեպարտամենտը, հաշվի առնելով միջգերատեսչական համակարգող խորհրդի խորհրդատվությունները, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շարունակում է մետրոյի կայարաննեի ինտենսիվ մոնիթորինգը:
Ըստ ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության` բոլոր կայարաններում ոստիկանության կողմից հսկողություն է սահմանվել: Ոստիկանության աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին կապահովեն դիմակներով: Հսկողություն է իրականացվում նաև մետրոյի ներսի տարածքներում:
ՆԳՆ-ն հորդորում է կրել դիմակ, հնարավորրինս հեռավորություն պահել, հետևել ոստիկանության աշխատակիցների բոլոր հրահանգներին:
Հիշեցնենք` Վրաստանում շարունակում են ինչպես վարակի, այնպես էլ վարակով պայմանավորված մահվան դեպքերի ռեկորդային թվեր գրանցվել :