Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է 2019 թվականի հունիսի 20-21-ի դեպքերի վերաբերյալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Մթավարի» ալիքի եթերում արած հայտարարությունը:
Նշված հայտարարությունը, ըստ երկրի ՆԳՆ-ի, տալիս է ենթադրելու հիմք, որ պետական իշխանության բռնության ճանապարհով տապալելու փորձ է տեղի ունեցել Սաակաշվիլիի ղեկավարությամբ:
«Նախօրեին լրատվամիջոցներից մեկի եթերում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն «2019 թվականի հունիսի 20-ին Բիձինա Իվանիշվիլիին շատ քիչ էր մնացել: Մի քիչ էլ և այս ռեժիմը կտապալվեր: Այն ժամանակ, իմ կարծիքով, պահը բաց թողնվեց»,- այս հայտարարությունը բավական է ենթադրելու համար, որ 2019 թվականի հունիսի 20-ին Միխեիլ Սաակաշվիլիի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ, տեղի է ունեցել պետական իշխանությունը տապալելու ակնհայտ փորձ»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարությունում:
Վրաստանի ՆԳՆ-ում հունիսի 20-21-ի դեպքերի հետ կապված հետաքննություն է ընթանում երկրի ՔՕ-ի 315-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը նշանակում է ապստամբություն իշխանության տապալման և գրավման նպատակով և 225-րդ հոդվածով, ինչը ենթադրում է բռնության կազմակերպում, ղեկավարում և նրանում մասնակցություն: