
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն և Հունգարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թամար Լիլուաշվիլին։
Հանդիպմանը կողմերը խոսել են երկու երկրների իրավապահ մարմինների փոխադարձ համագործակցության մասին։
Տեղեկության համաձայն՝ հանդիպման շրջանակներում ընդգծվել է Վրաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև իրավապահ ոլորտում առկա երկկողմ համաձայնագրերի կարևորությունը և դրանց արդյունավետ իրականացման համար ապագա համագործակցության հեռանկարները։