
Այսօր Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ելույթ կունենա խորհրդարանի արտահերթ նիստում: Նախարարը կանդրադառնա գերատեսչության գործունեությանը, ինչպես նաև կպատասխանի պատգամավորների հարցերին:
Նախնական տեղեկատվությամբ, հարցերը հիմնականում վերաբերելու են երկրում վերջին օրերին զարգացած իրադարձություններին, այդ թվում Վելիսցիխեում տեղի ունեցած դեպքերին և ընտրությունների հավանական կեղծման դեպքերին:
Ներքին գործերի նախարարին հարցեր կտրվեն նաև Խորավային փողոցում տեղի ունեցած սպանության գործով հետաքննության ընթացքի վերաբերյալ: Նիստին ցանկանում է մասնակցել նաև սպանված Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն: Փոխանցում է ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը: