Վրաստանին Եվրոպայի գեղասահքի առաջնությունում առաջին անգամ ոսկե մեդալ բերած Վրաստանի հավաքականի գեղասահորդուհի Անաստասիա Գուբանովան, հավանաբար, կմասնակցի փետրվարի 14-ին Մոսկվայում նախատեսված գեղասահքի փառատոնին:
Տեղեկության համաձայն, փառատոնը կանցկացվի Ռուսաստանի բանակի կենտրոնական մարզական ակումբում (ЦСКА):
Հարկ է նշել, որ ռուսական լրատվամիջոցները Գուբանովայի մասնակցության մասին գրել էին մինչ փառատոնի պաստառի վրա գեղասահորդուհու ազգանունը հայտնվելը։ Նշենք, որ անգամ, փետրվարի 7-ին Գուբանովան փառատոնի մասնակիցների թվում չի եղել, նրա ազգանունն ավելացվել է փետրվարի 8-ին՝ կայքում տեղադրված պաստառին։ Փառատոնի կազմակերպիչը Մոսկվայի սպորտային վարչությունն է։
Ի դեպ, Գուբանովան Վրաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ 20-ամյա Գուբանովան իր ընտանիքի՝ ծնողների, կրտսեր քրոջ և եղբոր հետ ապրում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որտեղ էլ մարզվում է. նրա գլխավոր մարզիչը Եվգենի Ռուկավիցինն է։