Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ պետական այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում։ Մայրաքաղաք Նիկոսիայում Զուրաբիշվիլին հանդիպումներ կունենա Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին ասված է նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Կիպրոսի Հանրապետության նախագահական պալատում:
Նախատեսվում է դեմ առ դեմ հանդիպում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, որից հետո նախագահները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։
Վրաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիոսի և Կիպրոսի Հանրապետության արքեպիսկոպոս Նորին Սրբություն Քրիզոստոմ II-ի հետ։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր