Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զինված բախումների առիթով։
«Այսօր, երբ մենք պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, մեծ նշանակություն ունի միջազգային սոլիդարության և գլոբալ կայունության պահպանումը։ Մեր տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը կարևոր է որքան Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի զարգացման և բարեկեցության համար»,-գրված է նախագահականի տարածած հայտարարությունում։
Զուրաբիշվիլին հույս է հայտնում, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն, և խաղաղ բանակցությունների ճանապարհով կողմերը կխուսափեն հետագա էսկալացիայից։