
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը Twitter-ում արձագանքել է կոալիցիոն կառավարության մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը:
«Սա Վրաստանի նախագահի կողմից կարևոր հայտարարություն է: Նրա դերը առաջիկա շաբաթների ընթացքում կարող է որոշիչ լինել», — գրել է եվրապատգամավորը:
Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իշխող մեծամասնության կողմից 9 տարի ձևավորված կառավարությունից հետո պարզ է դառնում կոալիցիոն կառավարության անհրաժեշտությունը: