
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Վլադիմեր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ նոր նախագահի հետ համագործակցությանը և մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- թվիթերի իր էջում գրել է Զուրաբիշվիլին։
Կիրակի՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների 80 տոկոսի ամփոփման արդյունքներով՝ կատակերգու, դերասան Զելենսկին համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ավելի քան 73 տոկոս քվե։ Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է ձայների 24,4 տոկոսը՝ փաստացիորեն ընդունելով պարտությունը։
Հարկ է նշել նաև, որ Զելենսկին հաղթանակ է տարել նաև Վրաստանում տեղակայված ընտրատեղամասերում: