
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Վրաստանի նախագահը շնորհավորանքը հրապարակել է Twitter-յան իր էջում:
Զուրաբիշվիլին իր գրառման մեջ Փաշինյանին հաջողություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն է մաղթում:
Հիշեցնենք, որ նախօրեին շնորհավորական ուղերձ Փաշինյանին հղել էր նաև նրա վրաստանյան գործընկեր Մամուկա Բախտաձեն: