Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ տպավորիչ հաղթանակի առթիվ։
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ տպավորիչ էր, ինչը դրական կանդրադառնա Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման վրա։
Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել, որ Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան։
Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին շնորհավորանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։ Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանին՝ որպես բարեկամական երկիր և հուսալի գործընկեր։
Հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: