
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսթավելի պողոտայում է, որտեղ ն վաղ առավոտից վերսկսվել է բողոքի ակցիան:
Ռուսթավելի պողոտան այժմ փակ է: Ազատության հրապարակում մոբիլիզացված են ոստիկաններ, ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա:
Ոստիկանական ուժերը երկաթե պատնեշով շրջափակել են խորհրդարանի տարածքը, փոխանցում է տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Հիշեցնենք, այսօր Վրաստանի միակուսակցական խորհրդարանն այսօր նախագահ է ընտրում: Նախագահին ընտրում է հատուկ «ընտրական կոլեգիան», որը բաղկացած է 300 պատգամավորներից և մունիցիպալիտետների ներկայացուցիչներից։