
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով այսօր կմեկնի Լատվիայի հանրապետություն:
Այցի շրջանակներում Զուրաբիշվիլին բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Լատվիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև այդ երկրի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ:
Նախատեսվում են հանդիպումներ սփյուռքի ներկայացուցիչների և վրացի ուսանողների հետ: Լատվիա այցից հետո Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Էստոնիայի հանրապետություն: