Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Բելառուսում տեղի ունեցող իրավիճակին: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Վրաստանը եվրոպական արժեքները հարգում է և կողմ է ժողովրդավարական սկզբունքներին, որոնց վրա հիմնվում է զարգացումը, առաջխաղացումը և երկու բարեկամական ժողովուրդների վերադարձը եվրոպական ընտանիք:
«Մենք հույս ունենք, որ ընթացիկ գործընթացը կավարտվի այնպես, որ չի վնասի Բելառուսի ժողովրդավարական և եվրոպական ապագային: Մենք հավատում ենք, որ Բելառուսն ու իր ժողովուրդը կկարողանան ժողովրդավարական ճանապարհով լուծել հարցը»,- նշված է հայտարարության մեջ: