
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 23-ին կմեկնի Ուկրաինա: Տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմը:
Նշվում է, որ այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ: Հանդիպումները կանցկացվեն երկկողմ և ընդլայնված ձևաչափով:
Կիևում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի, Ուկրաինայի ազգային ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովի հետ:
Վրաստանի նախագահը Ուկրաինա կայցելի պետական պատվիրակության հետ միասին, որի կազմում են նախագահի աշխատակազմի, օրենսդիր մարմնի և գործադիր իշխանության ներկայացուցիչներ: