Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կհանդիպի ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին: Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին:
Զուրաբիշվիլիի ու Մակրոնի հանդիպումը տեղի կունենա Զուրաբիշվիլիի փարիզյան այցի շրջանակներում: Վրաստանի նախագահը աշխատանքային այցով Ֆրանսիա կայցելի փետրվարի 17-19-ին: Այցի շրջանակներում ծրագրված են հանդիպումներ Ֆրանսիայի Սենատի նախագահի, UNESCO-ի գլխավոր քարտուղարի հետ:
Նախատեսվում են նաև այլ հանդիպումներ, ինչպես նաև հարցազրույցներ Le Monde, France 24 և ֆրանսիական այլ լրատվամիջոցների հետ: Բացի այդ, նախագահը կհանդիպի վրացի ուսանողներին և Ֆրանսիայում վրացական սփյուռքի ներկայացուցիչներին:
Վրաստանի նախագահը աշխատանքային այցով Ֆրանսիայից կմեկնի Գերմանիա, որտեղ փետրվարի 20-21-ը հանդիպումներ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։