Վրաստանի «Սոլիդարություն» հասարակական շարժումը պահանջում է տուգանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` կարանտինի ու ինքնամեկուսացման կարգը խախտելու համար:
Ապրիլի 5-ին նախագահականից հայտնել էին, որ Զուրաբիշվիլին անցնում է ինքնամեկուսացման, քանի որ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված` վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ուրբաթ օրը նախագահը տարեկան զեկույցով եղել է խորհրդարանում, նաև Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցել` զոհերի հիշատակի օրը:
Շարժման ակտիվիստները գտնում են, որ նախագահը վարչական իրավախախտում է թույլ տվել` ինքնամեկուսացման 8 օրն առանց լրանալու հայտնվելով բազմամարդ վայրում:
Երիտասարդները համարում են խտրական մոտեցում, երբ օրական հարյուրավոր մարդ տուգանվում է, իսկ նախագահը շրջանցում է համընդհանուր կարգը:
Հիշեցնենք` Վրաստանում կարանտինի ու ինքնամեկուսացման կարգը խախտելու համար տուգանքը 2000 լարի է ֆիզիկական ու 10 հազար լարի` իրավաբանական անձի համար: