
Վրաստանի նախագահ Սալոմե Ջուրաբիշվիլին հոկտեմբերի 14֊ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ֊ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։ Զուրաբիշվիլին Բաչելետին ներկայացրել է Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների վիճակի մասին՝ նշելով Գալիի շրջանում վրացերեն լեզվի ուսուցման արգելքը որպես էթնիկ խտրականության նշան, ինչպես նաև հիշեցրել է սահմանային հատվածում ապօրինի ձերբակալված քաղաքացիների մասին։
Նախագահը ներկայացրել է նաև Վրաստանում հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը։
Ըստ Նախագահի աշխատակազմի` Սալոմե Ջուրաբիշվիլին և Միշել Բաչելետին խոսել են նաև համաճարակի հաղթահարման գործում պատվաստումների համաշխարհային կարևորության մասին։
Ըստ նախնական տեղեկությունների, Հոկտեմբերի 15֊ին Վրաստանի նախագահը կլինի Բեռնում, կհանդիպի Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր