
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկալի չի համարում Վրաստանում ամերիկյան բազայի կառուցումը:
«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում Զուրաբիշվիլին նշել է, որ պետք չէ անել քայլեր, որոնք կարող են որպես սադրանք ընկալվել:
«Մեր երկիրն այնպիսի դիրքում է գտնվում, որտեղ անվտանգությունը պետք է ուժեղացնել: Պետք չէ անել քայլեր, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք, նաև չեմ կարծում, որ ԱՄՆ-ն պատրաստ է այստեղ բազա ունենալուն, ինչը կարժանանա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ահաբեկչական շարժումների ուշադրությանը, որոնք շատ ակտիվ են մեր տարածաշրջանում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Սալոմե Զուրաբիշվիլին նաև նշել է, որ պետք է խորացնել ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները.
«Ելնելով մեր երկրների միջև առկա փոխհարաբերություններից, պետք է խորացնենք և ընդլայնենք համագործակցությունը: Կարծում եմ՝ պետք է մեծացնել ռազմական համագործակցությունը: Մենք պատրաստվում ենք Սև Ծովը մեր և ԱՄՆ-ի միջև դարձնել էլ ավելի կարևոր կամուրջ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: