Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Նովա Կախովկա» ամբարտակի վրա հարձակումը և նշել, որ ռազմական հանցագործություններին պետք է իրավական պատասխան տրվի։ Այդ մասին այսօր՝ մայիսի 6-ին, նա հայտարարություն է արել Twitter-ում։
«Ես կտրականապես դատապարտում եմ Ռուսաստանի կողմից իրականացված հերթական ռազմական հանցագործությունը։ Քաղաքացիական ենթակառուցվածքների, «Նովա Կախովկա» ամբարտակի վրա սարսափելի հարձակումը հերթական անգամ ցույց է տալիս Ռուսաստանի դաժան մարտավարությունը։
Այս ռազմական հանցագործությունները պետք է իրավական պատասխան ստանան։ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- գրել է նախագահը։
Նշենք, որ հունիսի 6-ի ուշ գիշերը Ռուսաստանը պայթեցրել է Ուկրաինայի «Նովա Կախովկա» ամբարտակը։ Տեղեկության համաձայն՝ ջուրը մեծ քանակությամբ և մեծ արագությամբ շարժվում է դեպի բնակեցված տարածքներ։ Ուկրաինայի ՆԳՆ-ն արդեն առանձնացրել է առավելագույն ռիսկայնության հինգ գոտի, այդ թվում՝ Խերսոն քաղաքի մի մասը։