
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ եթե երկրում արտակարգ դրությունը երկարաձգվի, աշնանը նշանակված խորհրդարանական հերթական ընտրությունները ևս հնարավոր է տեղափոխվեն:
Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում սպասվում են ընթացիկ տարվա հոկտեմբերին: Զուրաբիշվիլին ասել է՝ ընտրություններին դեռևս 6 ամիս կա, ու ինքը հույս ունի, որ այդ ընթացքում արտակարգ իրավիճակն ավարտված կլինի, որպեսզի ընտրությունները կամ չհետաձգվեն, կամ էլ հնարավորինս կարճ ժամկետով հետաձգվեն:
Հիշեցնենք՝ մարտի 21-ին Վրաստանի կառավարության առաջարկով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված կորոնավիրուսի վարակի հետագա տարածման վտանգի հետ: