Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրական շեմ չի լինի: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող կճանաչվի այն թեկնածուն, ով ավելի շատ ձայն կհավաքի:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում լավագույն ցուցանիշ գրանցած երկու թեկնածուները:
Հոկտեմբերի 28-ի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ 50 տոկոսանոց շեմը թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել: Իսկ երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն: