Վրաստանի մշակույթի նախարարությունը շնորհավորում է Արմեն Բայանդուրյանին՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու կապակցությամբ։
«Արմեն Բայանդուրյանը դրամատիկական թատրոնում զբաղեցրել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը 4 տարի ժամկետով, որի ժամկետը լրացել է այս տարվա հունվարի 1-ին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության մրցույթը հայտարարվել է 2021 թվականի դեկտեմբերի 30-ին։ Մրցույթին մասնակցել է միայն տվյալ թեկնածուն, որի հիման վրա մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին հունվարի 24-ին թեկնածու է առաջադրել Արմեն Բայանդուրյանին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Պրոֆեսիոնալ թատրոնների մասին» Վրաստանի օրենքին համապատասխան՝ Բայանդուրյանն այս պաշտոնը կզբաղեցնի չորս տարի ժամկետով։