Վրաստանի մոտ հազար քաղաքացի հրաժարվել է կոմունալ վճարների արտոնությունից: Այս մասին ասել է Էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման հարցերի կարգավորման հանձնաժողովի ղեկավար Դավիթ Նարմանիան:
Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել պետական բյուջեից ֆինանսավորել մարտ, ապրիլ ու մայիս ամիսների կոմունալ վճարները:
Դավիթ Նարմանիան ասել է, որ այս պահին հազարին մոտ քաղաքացի սոցիալական պատասխանատվություն է ցուցաբերել ու հրաժարվել է կառավարական աջակցությունից, քանի որ դրա կարիքը չունեն: Ըստ նրա՝ սա գովելի քայլ է, որ հնարավորություն է տալիս խնայել պետական միջոցները ու հնարավորություն տալիս կառավարությանը՝ դրանք ծախսել առավել կարևոր միջոցառումների վրա: Հանձնաժողովի կայքում հատուկ հարթակ է ստեղծվել, որտեղ բաժանորդը կարող է նշել ու հրաժարվել տվյալ մատակարարի անունը, որի վճարման արտոնությունից հրաժարվում է: Հրաժարվել կարելի է մինչև ապրիլի 11-ը:
Հիշեցնենք՝ արտոնությունը մոտ 1,2 մլն ընտանիքի համար է, պայմանով, եթե նրանք ամսվա ընթացքում 200 կվ-ից պակաս էլեկտրաէներգիա ու 200 խմ-ից պակաս գազ են սպառել: Մոտավոր հաշվարկներով՝ դա 37 լարիի էներգիա ու 92 լարիի գազ է:
Այս պահին տնտեսության աջակցության համար 2 միլիարդ լարի է տրամադրվել, որից 800 հազարը՝ կոմունալ վճարների համար, մնացած 1,2 միլիոնը՝ բիզնեսի աջակցության: