Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է։ Այս մասին նշված է 2023-2024 թթ. Եվրոպական խորհրդի հետ համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ եզրակացությունում։
Եվրոպական խորհուրդը հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին ընդունվել է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ Այս կարգավիճակը տրվում է այն երկրներին, որոնք առաջնահերթություն են տալիս մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանը։
2022 թ.-ի հունիսի 23-ին Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի դիմումից հետո Եվրոպական խորհուրդը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Եվրամիությունը Վրաստանին կտա թեկնածու երկրի կարգավիճակ միայն այն բանից հետո, երբ Վրաստանը կկատարի այն 12 առաջնահերթությունները, որոնք Եվրահանձնաժողովին անդամակցելու առանցքային պայմաններն են։
Եվրամիության անդամ երկրների ղեկավարների որոշմամբ` Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին հեռանկար ու պայմաններ` թեկնածու երկիր դառնալու համար։