Հունվարի 1-ից Թբիլիսի, Ռուսթավի և Մցխեթա քաղաքներում ջրի սակագինն ավելացել է։
Վրաստանում ջրամատակարարման ծառայության համար վճարում կատարվում է 2 տարբերակով` կամ մարդահաշվով, կամ օգտագործած ջրի ծավալով։
Էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` հունվարի մեկից Թբիլիսիի և Մցխեթայի բնակիչները, որոնց տներում հաշվիչներ են տեղադրված, վճարելու են 0,5 լարի` 0,33-ի փոխարեն։ Մնացած սպառողները վճարելու են ըստ բնակարանում գրանցված մարդկանց թվի։ Այդ բաժանորդների համար ամենամսյա սակագինը մեկ անձի համար լինելու է 4,518 լարի` 3,9 լարիի փոխարեն։
Սակագինն ավելացել է նաև Ռուսթավիում։
Ձրի վարձավճարների ավելացումը չի վերաբերի այն ընտանիքներին, որոնք սոցիալապես անապահով կարգավիճակ ունեն։ Նրանց դեպքում տարբերությունը կսուբսիդավորի պետությունը։