
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնը Վրաստանի մարզերին տրամադրում է ընդամենը 22 ռեանոմոբիլ, տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Կուտիբաշվիլին։
Ռեանոմոբիլների քանակի վերաբերյալ կենտրոնին հարց էր ուղարկել Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Խատիա Դեկանոիձեն։ Պատգամավորը հարցրել էր, թե ինչ են անում, երբ մեքենան անհրաժեշտ է մունիցիպալիտետում, բայց չկա։
«Անհրաժեշտության դեպքում ծառայությունը կարող է իրականացնել մոտակա վայրում տեղակայված ռեանոմոբիլը»,- գրավոր պատասխանել է տնօրեն Ալեքսանդր Կուտիբաշվիլին։