Այսօրվանից՝ փետրվարի 25-ից, Վրաստանի լեռնային հանգստավայրերի հյուրանոցները կվերականգնեն աշխատանքը: Այս մասին երեկ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
Միաժամանակ, վարչապետի հայտարարության համաձայն, մարտի 8-ից կբացվեն նաև լեռնային հանգստավայրերի ճոպանուղիները:
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով լեռնային հանգստավայրերի գործունեությունն արգելված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերից: