Շաբաթվա սկզբից համաշխարհային շուկայում վառելիքը կրկին էժանացել է։ Ե՛վ Brent, և՛ ամերիկյան WTI տեսակի նավթի գները նվազել են:
Թբիլիսիի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ, Brent տեսակի վառելիքը մեկ բարելի դիմաց արժե 96,64 դոլար։ WTI տեսակի նավթի գինը ներկայումս կազմում է 90,71 դոլար մեկ բարելի դիմաց։
Գների նվազման պատճառներից մեկն էլ ՕՊԵԿ+-ի նախօրեին ընդունած որոշումն է, ըստ որի` անդամ երկրները նավթի արդյունահանումը սեպտեմբերից թեթևակի կավելացնեն:
Իսկ ահա Վրաստանի լցակայաններում գնի էական նվազում չկա, վառելիքի առանձին կատեգորիաների գինը դեռ 4 լարիից ավելի է։
Այսօրվա դրությամբ, Socar գազալցակայաններում «Պրեմիում» տեսակի 1 լիտրի գինը 4 լարի է, «Ռեգուլյարը»՝ 3,75, «Սուպերը»՝ 4,25, «Եվրոդիզելը»՝ 4,65 լարի:
WISSOL լցակայաններում «Դիզելէներգիայի» գինը 4,63 լարի է, «Էկո դիզել» վառելիքի գինը 4,74, «Էկոպրեմիումը» և «Եվրո ռեգուլյարը» ներկա պահին արժեն 4,19 և 3,75 լարի, «Էկո Սուպեր»-ի գինը 4,28 լարի է։