Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»:Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են:
«Նրանք եկել են Հայաստանից, թեստավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդն ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի քաղաքացի է», — ասել է Էզուգբայան:
Stopcov-ը տեղեկացնում է, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից 781-ն ապաքինվել է, 14-ը՝ մահացել: