
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունները մասնակցելու են Վենեսուելայի նախագահի երդմնակալության արարողությանը:
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ, Անատոլի Բիբիլովն արդեն Կարակասում է: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Նիկարագուայի, Կուբայի և Սալվադորի առաջնորդների հետ, ինչպես նաև նախարարների մակարդակով բանակցություններ են տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է շրջանի ինքնիշխանության հարցը: