Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: Այս մասին ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է դե ֆակտո կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամազ Գոգուան:
«Նախնական տվյալներով, ձայների 47,38 տոկոսով հաղթում է Ռաուլ Խաջիմբան: Նրա մրցակից Ալխաս Կվիցինիան ձայների 46,19 տոկոս է հավաքել: Երկու թեկնածուների դեմ 3154 մարդ է քվեարկել: Ակտիվությունը 65,98 տոկոս է կազմել, ինչը նշանակում է, որ քվեարկելու իրավունքից օգտվել է 83 880 մարդ»,- հայտարարել է Թամազ Գոգիան:
Ռաուլ Խաջիմբան էլ իր հերթին հայտարարել է, որ սա ժողովրդի հաղթանակն է․
«Առջևում դեռ շատ աշխատանք ունենք անելու: Միասնականության պայմաններ պետք է ստեղծենք, առանց դրա պետություն չի լինի: Գլխավորը որևէ մեկի հաղթանակը չէ, գլխավորը երկրի զարգացումն է»,- հայտարարել է Ռաուլ Խաջիմբան:
Հիշեցնենք, առաջին փուլում, որը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, ոչ մի թեկնածուի չի հաջողվել հավաքել ձայների անգամ մեկ չորրորդ մասը:
Երկրորդ փուլում նախագահ Ռաուլ Խաջիմբան և Ալխաս Կվիցինիան են մասնակցել: