Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, հաշվի առնելով, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, ժամանակն է, որ Վրաստանի քաղաքական առաջնորդները միավորվեն և գործեն Վրաստանի ապագայի համար։
Դեգնանի խոսքով՝ սա կարևոր ուղերձ է վրաց ժողովրդի, ինչպես նաև Ռուսաստանի և բոլոր նրանց համար, ովքեր փորձում են մասնատել Վրաստանը։
Ըստ Դեգնանի՝ խորհրդարանն այն վայրն է, որտեղ իշխող կուսակցությունը և ընդդիմությունը պետք է աշխատեն միասին և չվիճեն:
«ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչ է կատարվում Վրաստանում: Վրաստանը կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար», — ասել է դեսպանը:
Դեգնանը խոսել է նաև Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մասին և ասել.
«Մենք լիովին վստահում ենք օմբուդսմենի գրասենյակին, որը վերահսկում է պարոն Սաակաշվիլիի առողջական վիճակը, և մենք հորդորում ենք Վրաստանի կառավարությանը՝ շատ լուրջ վերաբերվել օմբուդսմենի առաջարկություններին»։
Կարդացեք նաև՝