Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 556 անձ

Այս տարի Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 556 անձ, այդ մասին տեղեկություն է հրապարակում պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը։

Բացի այդ, 2021 թվականից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում 7 հազար 472 անձի Վրաստանի քաղաքացիությունը դադարեցվել է։

Մասնավորապես, ըստ տարիների, տվյալներն այսպիսին են․

  • 2021 թվականին քաղաքացիությունից զրկվել է 1 282 անձ,
  • 2022-ին՝ 2 հազար 398 անձ,
  • 2023-ին՝ 3 հազար 236 անձ։

2024 թվականին՝ հունվարից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 556 մարդ։