
2024 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է ստացել 1295 մարդ։ Այս տեղեկությունը տարածել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։
Գործակալությունից պատգամավոր Բեքա Լիլուաշվիլիին ուղարկված տեղեկատվության մեջ նշված է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է ստացել, ընդհանուր առմամբ, 11 հազար 762 անձ:
ըստ տարիների ավելի որոշակի տվյալները` ստորև.
- 2021 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2486 անձ,
- 2022 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 4866 անձ,
- 2023 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 3115 անձ:
Նշենք, որ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար քաղաքացիները միայն մեկ քննություն են հանձնում, որով ստուգվում է վրաց լեզվի իմացությունը: Երբևէ Վրաստանի քաղաքացիություն չունեցած անձինք քննություն են հանձնում վրաց լեզվից, պատմությունից և օրենսդրությունից: