Հուլիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Թաիլանդ այցելել առանց մուտքի արտոնագրի՝ վիզայի։
93 երկրների քաղաքացիներ, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացիները, հնարավորություն կունենան Թաիլանդում մնալու 60 օր շարունակ։
Նշենք, որ մինչ այժմ Թաիլանդում առանց վիզայի ռեժիմը գործում էր 57 երկրների համար։
Ըստ տվյալների՝ երկրում գործարկվել է վիզայի նոր համակարգ (կատեգորիա)՝ DTV – Destination Thailand Visa, նրանց համար, ովքեր Թաիլանդ են մեկնում աշխատելու նպատակով:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Թաիլանդ է ժամանել 17,5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 35 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն դեռևս շարունակում է ցածր մնալ մինչ համաճարակը գրանցված ցուցանիշից։