Ամերիկացի սենատոր Ջիմ Ռիշը, ըստ X սոցցանցում արված իր գրառման` ուրախ է, որ ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկում Վրաստանում մարդու իրավունքները խախտողներին։
«Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկում Վրաստանում մարդու իրավունքները խախտողներին։ Վրաստանի քաղաքացիները պետք է կարողանան օգտվել ազատ խոսքի և հավաքների ազատության իրենց իրավունքից՝ առանց բռնության ենթարկվելու վախի»,- գրել է Ջիմ Ռիշը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի երկու պետական պաշտոնյայի և երկու մասնավոր անձի նկատմամբ՝ խաղաղ ցուցարարների և քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնի ճնշում գործադրելու համար։