
Պորտուգալիան պատրաստ է Վրաստանի հետ համագործակցել` ժամանակավոր օրինական աշխատանքի տեղավորման ոլորտում: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ԱԳ նախարարությունը:
Գերատեսչության տեղեկատվությամբ շրջանաձև միգրացիայի հարցը քննարկվել է ապրիլի 22-ին Լիսաբոնում կայացած երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում:
Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի պատվիրակության այցը Պորտուգալիա, որի ժամանակ կհամաձայնեցվեն համագործակցության հետագա քայլերը:
«Մոտակա ժամանակահատվածում երկու երկրների միջև կսկսվի շրջանաձև միգրացիայի մասին բանակցություններ, որի արդյունքում, հավանաբար, կստանանք Պորտուգալիայի հետ համաձայնագրի ստորագրում: Սա շատ կարևոր փուլ է, որպեսզի Պորտուգալիայում գտնվող մեր համաքաղաքացիներն օրինական աշխատեն»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: