
Հունիսի 1-ից Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Գերմանիա առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի։ Այս մասին հայտնում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը։
«Գերմանիա մուտք գործել ցանկացողների համար այլևս պարտադիր չէ ներկայացնել պատվաստման վկայական կամ կորոնավիրուսի թեստ։
Պատվաստման վկայականը պահանջվում է միայն այն մարդկանց համար, ովքեր Գերմանիա ժամանում են այն երկրներից, որտեղ կորոնավիրուսը գերակշռում է։ Վրաստանն ընդգրկված չէ այդ երկրների ցանկում»,- ասվում է Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։