Ցխինվալիի դե ֆակտո դատարանը Խվիչե Մղեբրիշվիլիի համար 3 ամսվա նախնական կալանքի որոշում է կայացրել: Նրան ձերբակալել էին շփման գծի մոտ:
Հարազատները հույս ունեին, որ այսօր ազատ կարձակվի, սակայն որոշումն իմանալուց հետո դիմել են Վրաստանի իշխանություններին` ասելով, թե 10-օրյա ժամկետ են տալիս` ձերբակալվածին ազատ արձակելու համար: Հակառակ դեպքում, եթե 10 օրվա ընթացքում Մղեբրիշվիլին, առանց նախապայմանների ազատ չարձակվի, որպես բողոքի նշան, նրանք մեծամասշտաբ ակցիաներ են սկսելու:
Հիշեցնենք` Մեջրիսխեվի գյուղի բնակիչ Խվիչա Մղեբրիշվիլին ձերբակալվել էր հուլիսի 3-ին: Ավելի ուշ Ցխինվալիի դե ֆակտո ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, թե Վրաստանի քաղաքացին գիտակցված է հատել շփման գիծը և նպատակ է ունեցել չղջիկներ որսալ` հետագա իրացման համար: