Ալեքսանդրե Ծուլաձեն նշանակվել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարի պաշտոնում։ Ծուլաձեին նախարարի պաշտոնում ներկայացրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։
Ծուլաձեն 2023 թվակնաի դեկտեմբերի 2024 օգոստոսն ընկած ժամանակատավածում եղել է ԿԳԵ նախարարի առաջին տեղակալ, մինչ այդ՝ 2019 թվականից, Վրաստանի Գերագույն դատարանի ցմահ դատավորն էր։ 2024 թվականի օգոստոսից Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի տնօրենն էր։
Ծուլաձեն ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի իրավագիտության մագիստրատուրան։ Նա նաև ստացել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության դոկտորի աստիճան՝ Summa Cum Laude գնահատմամբ։
Ծուլաձեն 2010 թվականից ակադեմիական գործունեությամբ է զբաղվել Վրաստանի տարբեր համալսարաններում և ուսումնական հաստատություններում։ Նա ստացել է երկարաժամկետ հետազոտական կրթաթոշակ Կոլումբիայի համալսարանից (Նյու Յորք, ԱՄՆ), հետազոտական դրամաշնորհներ Մաքս Պլանկի միջազգային մասնավոր և համեմատական իրավունքի ինստիտուտից (Համբուրգ, Գերմանիա) և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային գիտական հիմնադրամից։ Մենագրությունների, ձեռնարկների և վեճերի լուծման այլընտրանքային միջոցների վերաբերյալ հոդվածների հեղինակ է, ինչպես նաև Վրաստանի հաշտարարների ասոցիացիայի հիմնադիր անդամ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Գիորգի Ամիլախվարին հրաժարական էր տվել ԿԳԵ նախարարի պաշտոնից, իր խոսքով` տեղափոխվել է մասնավոր հատված։