
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով, պաշտոնը կարող էր զբաղեցնել ևս երկու տարի, սակայն Շառլ Միշելի համաձայնագրով ընդունված կարգավորումները նոր իրականություն են ստեղծել և ԿԸՀ-ի նախագահի նոր կարգով ընտրությունները լրացուցիչ խթանիչ գործոն կհանդիսանան ընդարձակ քաղաքական համաձայնության համար:
«Համոզված եմ, որ իմ որոշումը կբարձրացնի կառուցողական հարաբերությունների հնարավորությունը քաղաքական ուժերի միջև, ինչն իր հերթին կնպաստի ընտրական վարչությանը, առաջիկա ընտրական գործընթացին և ընդհանուր մեր երկրին»,- գրել է Ժվանիան:
Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության մի մասը Ժվանիային մեղադրում էր ընտրությունների կեղծման մեջ և պահանջում նրա հրաժարականը: