
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ կղեկավարի Թամար Ժվանիան:
Այսօր նրա օգտին քվեարկել է հանձնաժողովի 8 անդամ, միայն մեկը՝ Լադո Բոժաձեի օգտին:
Հիշեցնենք՝ դեռևս դեկտեմբերի 20-ին նախագահի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնի համար 4 թեկնածու էր առաջադրվել՝ Թամար Ժվանիան, Գիորգի Ջավախիշվիլին, Լադո Բոժաձեն և Մարիամ Շենգելիան: