
Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը հետազոտվում է Բաթումիի կլինիկաներից մեկում:
Ինչպես Interpressnews-ին հայտնել է հոգևորական Իոանե Գորելիշվիլին, կլինիկայում պատրիարքը պլանային ստուգում է անցնում և առողջական որևէ լուրջ խնդիր չունի։
«Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը Բաթումիում է: Պլանային այցով կլինիկաներից մեկում է, որտեղ հետազոտվում է: Պատրիարքն իրեն լավ է զգում, այլ մանրամասներ մեզ հայտնի չէ»,- հայտարարել է հոգևորականը: