ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլիանսկին հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը Սաակաշվիլիի 2008 թվականի պատերազմին առնչվող «սխալն ընդունեց»։
Օգոստոսի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները` օգոստոսյան պատերազմի տարելիցի կապակցությամբ հավաքվել էին քննարկելու Վրաստանի անվտանգության իրավիճակը։ Նույն օրը Խորհրդի ներկա և ապագա անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի` շարունակում են աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Հանդիպումից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին լրատվամիջոցներին կրկին ներկայացրել է Ռուսաստանի կառավարության պատմությունը, ըստ որի՝ «2008 թվականի օգոստոսի 8-ին Միխեիլ Սաակաշվիլին սարսափելի սադրանք է գործի գցել, ինչն էլ հսկայական խնդիրներ է առաջացրել այս երկրի համար»։
«Այդ ժամանակից ի վեր ռեժիմը փոխվել է, և Վրաստանի ներկայիս ղեկավարները տվել են իրենց գնահատականը կատարվածի վերաբերյալ։ Նրանք ընդունեցին, որ Սաակաշվիլին հիմար սխալ է թույլ տվել։ Վրաստանի ներկայիս կառավարությունը նույնպես լավ գիտի արտաքին ուժերի դերն այս իրավիճակում», — ասել է Պոլիանսկին։