
Վրաստանի կառավարությունն այսօր խորհրդարանին կներկայացնի 2019 թվականի բյուջեն: Օրենսդրության համաձայն, այսօր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ներկայացման վերջին օրն է: Նշվում է, որ ընթացիկ տարվա համեմատ հաջորդ տարվա բյուջեն ավելացել է 300 միլիոնով:
Փաստաթղթի քննարկումը նախապես տեղի կունենա խորհրդարանական խմբակցություններում և հանձնաժողովներում, որից հետո միայն այն շտկումներով կուղարկվի կառավարություն:
2019 բյուջեն պետք է հաստատվի մինչև տարեվերջ: Ընդդիմությունը իշխող կուսակցությանը կոչ է անում նվազեցնել հարկերը և ուշադրություն դարձնել բյուջեի աննպատակ ծախսերին: Հաղորդում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։