Վրաստանի կառավարությունը շատ հեռուն է գնացել, և այդ պատճառով ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագիրը, ի տարբերություն նախորդ տարիների, այլևս չի վերահաստատում այն խոստումը, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը։
Նրա խոսքով, եթե Վրաստանում որոշեն, որ չեն կրում Եվրամիության արժեքները, ապա պետք է հրաժարվեն երկրի թեկնածուի կարգավիճակից։
«Սա նշանակում է, որ Վրաստանի կառավարությունը շատ հեռուն է գնացել և «Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունմամբ` անտեսելով սեփական հասարակության ցանկությունը, Եվրամիության և ՆԱՏՕ-ի բոլոր կոչերը, որոշել է, որ կարող են ապրել առանց ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցության»,- ասել է Ռինկևիչը։
Նա հույս է հայտնել, որ Վրաստանը լրջորեն կվերանայի որոշ օրենքներ. «Եթե դա տեղի չունենա, մի սպասեք, որ մենք կքննարկենք Վրաստանի հետ գործընթացը շարունակելու հնարավորությունը»։
Լատվիայի նախագահը հավելել է` Վրաստանի քաղաքացինե՛րը պետք է ընտրեն, թե ինչպիսի երկիր են ցանկանում կառուցել։
ՆԱՏՕ-ի հռչակագրում Վրաստանի անդամակցության մասին չի հիշատակվում