Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստին ներկայացրեց կառավարության երկու նոր անդամներին:
Վրաստանի արդարադատության նախարար է նշանակվել Ռատի Բրեգաձեն: Բրեգաձեն մինչ այդ զբաղեցնում էր երկրի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Նորանշանակ նախարարը ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը, ունի Համբուրգի համալսարանի իրավագիտության մագիստրի և դոկտորի որակավորումներ: Տարիներ շարունակ զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այժմ դասավանդում է Կովկասի համալսարանում:
Վրաստանի Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լաշա Խուցիշվիլին: Խուցիշվիլին 2014 թվականից զբաղեցրել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: 2013-2014 թվականներին եղել է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար: