
Ուռուցքային հիվանդություն ունեցող պացիենտների բուժման հասանելիությունը մեծացնելու համար ընդլայնվում է հակաքաղցկեղային դեղամիջոցների ցանկը առողջապահության համընդհանուր ծրագրի շրջանակներում, և հետևաբար, դեղերի տարեկան սահմանաչափը ավելանում է 8000 լարիով, — համապատասխան որոշումը այսօր կայացրել է Վրաստանի կառավարությունը:
Ինչպես հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ սա Առողջապահության նախարարության ներկայացրած բարելավման չափազանց կարևոր ծրագրի լրացուցիչ բաղադրիչն է, որը հնարավորություն կտա քաղցկեղով հիվանդներին անցնել բուժման լրիվ կուրսը պետական ֆինանսավորմամբ:
Գախարիայի խոսքով՝ այսօրվա դրությամբ բուժման 4-րդ փուլում քաղաքացիները որոշակի գումար են մուծում, այդ իսկ պատճառով ծրագրի 8000 լարիով ավելացումը քաղաքացիներին հնարավորություն կտա առանց «սեփական գրպանից» գումար մուծելու անցնել բուժման վերջին՝ 4-րդ փուլը:
Այսօրվա դրությամբ Վրաստանում 1972 քաղաքացի է օգտվում այս ծրագրից: Նոր ծրագիրը վերաբերում է Վրաստանի շուրջ 40 հազար քաղաքացու, որոնք ուռուցքային հիվանդություն ունեն: